Պաշտպանության նախկին փոխնախարարը «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքից առաջադրվել է Գեղարքունիքում
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից ընտրական տարածքներում առաջադրվել են նաեւ ազատամարտիկներ: Ապարան ջոկատի հրամանատար, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետորսյանը առաջադրվել է Արագածոտնի ընտրական տարածքում: Ազատամարտիկների դաշինքի վարչության մեկ այլ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը առաջադրվել է Գեղարքունիքի մարզում: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռազմիկ Պետրոսյանը:
Նույն դաշինքի մեկ այլ անդամ` Սմբատ Հակոբյանը, առաջադրվել է Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի ընտրական տարածքում:
Հիշեցնենք, որ այս ընտրություններում «Ազատամարտիկների դաշինքը» սատարելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

Մանրամասները՝ NEWS.am-ում։