Կարծիք

19.02.2017 12:59


Ոչ ոք չիմացավ իմ ձերբալակության մասին․․․

Ոչ ոք չիմացավ իմ ձերբալակության մասին․․․

Հայտնի խոսքի կամ խոստավանության «ֆեյսբուքահայ տարբերակը»

Երբ եկան այսինչին տանելու, ես հեգնում ու ծաղրում էի, ասում էի՝ դրան խի՞ տարան, թող հորը տանեին, հայրն է լիքը հանցանքներ գործել:
Երբ եկավ այնինչին տանելու, ես ասում էի՝ հեչ էլ չեն բռնել, սաղ էլ Բաղրամյան 26-ի պրոեկտն են, ու էս սաղ խաղ ա:
Երբ եկան երրորդին տանելու, ես վաբշե ուշադրություն չդարձրի, քանի որ հզոր ոտանավորներ էի երկնում ու լիքը լայքեր էի հավաքում:
Երբ էն մյուսի նկատմամբ իրավապահները սկսեցին նյութեր հավաքել՝ ձերբակալելու նպատակով, ես մտածում էի՝ հա բա ի՞նչ, սաղ էլ պետք ա պատասխան տան:
Երբ եկան ու տարան էլի մի քանի տասնյակ մարդու, ես ինձ համար անեկդոտների էջերն էի կարդում ու մի լավ խնդում էի:
Երբ սկսեցին «օպտըմ» կալանավորումները, ես ասում էի՝ թող իրար ուտեն, շատ էլ լավ ա, մեկ ա՝ ես ոչ մեկի էլ չեմ հավատում:
Իսկ երբ եկան ինձ տանելու, Ֆեյսբուքն արդեն փակել էին ու ոչ ոք չիմացավ իմ ձերբալակության մասին...

Հ.Գ.- Ամեն դեպքում, մխիթարված եմ նրանով, որ այս վիրտուալ տարածքը դեռ ողջ հայությունը չէ ու Հայաստանը չէ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը