Կարծիք

18.02.2017 18:26


ՀՀԿ-ն գիտակցում է, թե որտեղից է ստանալու կործանիչ, սակայն օրինական հարվածը

ՀՀԿ-ն գիտակցում է, թե որտեղից է ստանալու կործանիչ, սակայն օրինական հարվածը

Ինչպես հայտնի խաղում է ասվում, մաֆիան անցնում է որսի: Իշխանական շակալները անցել են թերևս շատ սովորական դարձած, սակայն լկտի և կեղտոտ խաղերին: Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի դաշինքի դեմ այս օրերին մեծ եռանդով, սակայն ցածրակարգ ու էժանագին նյութեր են պատրասրվում տարատեսակ սուտ տեղեկություններով, որոնք պառակտելու կամ հասարակության մեջ թյուր կարծիք ստեղծելու փոխարեն ավելի են ամրապնդում դաշինքի դիրքերը: Ֆուտբոլային լեզվով ասած՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Այստեղ էլ ՀՀԿ-ն գիտակցում է, թե որտեղից է ստանալու կործանիչ, սակայն օրինական հարվածը, որը գահընկեց է անելու իրեն: Այդ իսկ պատճառով անցել է հարձակման: Նշված մտքերի վառ ապացույցն է այն, որ ձերբակալել են Վարդան Օսկանյանի որդուն և ազգականին: Սա ևս մի ճղճիմ փորձ է, որն արդեն, կարելի է ասել, ժամկետն անց ձև է: Կարդալով այդ դեպքի հետ կապված հայտարարությունը՝ ցանկացած մարդ հասկանում է՝ ինչ է կատարվում և դեպի ուր է գնում:
Խորհուրդ իշխանական կամակատարներին. ցածրակարգ հակագովազդը երբեմն լավագույն գովազդն է:

Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը