Կարծիք

18.02.2017 13:50


Ախր, չափից ավելի ճղճիմ եք

Ախր, չափից ավելի ճղճիմ եք

4 տարի առաջ եմ գրել, բայց ոչինչ չի փոխվել.

«Պետք չէ հասարակությանը մեղադրել, թե «5000 դրամով ծախվում են»: Ինչպես այսօր ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն էր նկատել, եթե կաշառքն անպատիժ բաժանող կա, ուրեմն վերցնող էլ կլինի:

Ավելի ողբալի է այն մարդկանց վիճակը, ովքեր հաստիքով հազիվ ստատուս գրող են «աշխատում»` դրանց դիմաց ստանալով կոպեկներ: Ովքեր իրենց ինտելեկտուալ են համարում, բայց չեն գիտակցում սեփական անձի ու արարքի ճղճիմությունը:

Ովքեր մի քանի կոպեկի դիմաց ոչ միայն իրենց ձայնն են վաճառում, այլեւ փորձում են մանիպուլացնել սոցիալական ցանցերում գրանցված եւ քաղաքականապես դեռ «չկողմնորոշված» զանգվածին: Այն փողով ստատուս գրողները, ովքեր կարծիքի մոնոպոլիա են ստեղծում վիրտուալ տիրույթում, ի՞նչ բարոյական իրավունքով են քննադատում հասարակությանն ու հայ ժողովրդին:

Միայն արհամարհել է պետք այդ փոքրոգի ու ճղճիմ ստատուսագիրներին, ովքեր, օրինակ, այսօր պատվեր են ստացել «Ֆեյսբուքում» ծաղրել ցանկացած գրություն, որը բացահայտում է որեւէ ընտրախախտում:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ընկերներիս մեջ առկա այն «հաստիքային ստատուսագիրներին», որոնց իրական կյանքում էլ ճանաչում եմ: Արդեն չափն անցնում եք...չդիմացա»:

Աննա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը