Քաղաքական

13.03.2009 16:13


«Այդ գործարքը ոտքից գլուխ կրիմինալ էր»...

«Այդ գործարքը ոտքից գլուխ կրիմինալ էր»...

- Ապագայում Հայաստանի համար ոչ մի լուսավոր կետ չեմ տեսնում, կառավարության վրա կարելի է խաչ քաշել, - «Հայելի» ակումբում նման մտահոգություն է հայտնել  նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը։ Նրա կարծիքով երկրում ստեղծված խորը ճգնաժամային իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ստեղծարար» աշխատանքի գնահատականն է։

Ըստ նրա, եթե արդյունաբերական ձեռնարկությունները գտնվում են վատ վիճակում, ապա դրանք այլևս հնարավոր չէ փրկել։ Այդ կոնտեքստում Հրանտ Բագրատյանի  համար անհասկանալի է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին կառավարության կողմից 10 մլն. դոլար վարկի տրամադրումը։

–Ինչի՞ համար են այդ վարկը տրամադրում։ Նման գործարքները պետք է իրակնացվեն միայն Ազգային Ժողովի հավանությամբ։ Այդ գործարքը ոտքից գլուխ կրիմինալ էր, թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով և թե՛սուբյեկտներով,– ասել է նախկին վարչապետը։

–Կառավարությունը կրիմինալով չի զբաղվում և այդ ծախսերը արդարացված էին։ Շատ շուտով Զանգեզուրի և Քաջարանի բնակիչներն իրենց վրա կզգան այդ քայլի դրական ազդեցությունը,– մեր խնդրանքով, պարզաբանելով Հրանտ Բագրատյանի հայտարաությունները, ասաց Հայաստանի Հանրապաետական կուսակցության մալո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ցավոք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարներից որևէ մեկի հետ, պարզաբանումներ ստանալու համար, մեզ չհաջողվեց կապնվել։

Այս խորագրի վերջին նյութերը