Ծեծված, նաֆթալինոտ հարցեր. իշխանությունների ճղճիմ մարտավարությունը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի, Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը տպավորիչ էր: Չնայած, սպասելի էր, որ կրկին հնչելու են ծեծված, նաֆթալինոտ հարցեր, սակայն երեք գործիչներն էլ համոզիչ և սպառիչ պատասխաններ տվեցին: Արդեն նկատել եմ, որ իշխանության անհանգստությունը արտահայտվում է բացառապես այս դաշինքի նկատմամբ: Ապացույցը՝ «հավատաքննչական» բնույթի հարցադրումներն են, այլ ուժերի կողմից այս դաշինքի ուղղությամբ քարեր նետելու փորձերը և նաև՝ անառողջ սևեռվածությունը միայն ու միայն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վրա:
Ինչպես հատնի է, սև փիառը միանգամայն հակառակ էֆեկտն է ունենում: Այնպես, որ թող շարունակեն «հարվածել»: Ուժեղ մարդիկ կդիմանան հաստատ: Բայց ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, նման հարձակումները եթե շարունակվեն, ապա հակահարված կստանան: Բնականաբար, խոսքով:
Սեյրան Օհանյանը հստակ նշեց, որ ինքը դեմ է այս իշխանություններին, կառավարման այն համակարգը, որը գոյություն ունի, պետք է ապամոնտաժել: Իսկ դրա համար դաշինքը բավականաչափ ներուժ ունի, քանզի համախմբվել են պետականաշինության, բանակաշինության գործում զգալի ներդրում ունեցող դեմքեր, որոնք իրենց գործունեությամբ են ապացուցել, որ ունակ են երկրում իրավիճակ փոխել: Ինչպե՞ս: Դա մանրամասն շարադրված է նախընտրական ծրագրում: Հենց դա է, որ անհանգստացնում ու մտահոգում է իշխանությանը, քանի որ գիտի, թե ովքեր են իր դիմաց: Իրենց ոլորտներում փորձառու, պրոֆեսիոնալ մարդիկ են:
Հարցերից պարզ դարձավ, որ իշխանության «փամփուշտներն» ավարտվել են: Եթե արդեն պատմության քունջուպուճախից գտել ու մեյդան են հանել Վարդան Օսկանյանի որդու հետ կապված մի 15-20 տարի առաջվա միջադեպը, ուրեմն՝ դաշինքի դեմ օգտագործվող իշխանության «զինանոցը» չափազանց աղքատիկ է: Ուրեմն՝ Լիսկայի տան բակում մարդ է սպանվում, վերջինիս ՀՀԿ ղեկավարը դարձյալ վերանշանակում է մարզպետի պաշտոնում ու այս ամենը՝ հեչ: Կամ՝ բազմաթիվ սկանդալային միջադեպեր են տեղի ունեցել անցած տարիներին, որոնք իշխանությունը պարտակել է, հիմա հանկարծ հիշեցին Օսկանյանի որդու հետ կապված պատմությունը: Մի բան, որ կարող է պատահել ցանկացած վարորդի հետ. այս դեպքում էլ տուժածին լիարժեք աջակցություն է ցուցաբերվել: Բայց «հիշողության գզրոցներից» փորփրել ու գտել են այդ միջադեպը և հիմա դա են զնզնգացնում: Իսկապես, ծիծաղելի է:
Հայտնի է նաև, թե որքա՜ն ծանր տարավ իշխանությունը, երբ «Ժառանգությունը» միացավ Օսկանյանին և Օհանյանին: Ու սկսել են արխիվներից քաշել-դուրս հանել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները: Այս «բզբզոցներին» էլ Սեյրան Օհանյանը շատ փիլիսոփայորեն է նայում և ամենևին «դիսկոմֆորտ» չի զգում իր դեմ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարություններից, քանի որ նախկինում այլ իրավիճակ էր, հիմա՝ այլ: Այդ ո՞ր մի գործիչն է ասել՝ ես անսխալական չեմ: Ոչ ոք: Բայց Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ իր պաշտոնավարման շրջանում, այո՛, մի քանի սխալ է թույլ տվել: Այդ ո՞ր մեկն է ընդունում իր սխալները: Բոլորը միայն հանդես են գալիս անսխալական լինելու դիրքերից ու ներկայանում են իբրև «ամենակարող»: Բայց դե, տեսնում ենք երկրի վիճակը: Ինչևէ:
Ինչպես հիմա, այնպես էլ քարոզարշավի ընթացքում հուսով ենք դաշինքը դարձյալ արժանահավատ խոսք կասի, շատ ավելի «կբացվի», քանզի առանձնապես բարդույթներ չունի հանրությանը իրատեսական ծրագիր ներկայացնելու հարցում:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Երեկ երեկոյան ու այսօր առավոտյան պարզ դարձավ, որ իշխանություններն անցել են ոչ թե սև, այլ ստոր տեխնոլոգիաների կիրառմանը։ Թիրախը կրկին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն է։ Բայց դե ինչպես Թևանյանն էր նշել իր խոսքում՝ շունը կհաչա, իսկ քարավանը կգնա իր ճանապարհով։