Որոշել եմ մտնել մեծ քաղաքականություն` առաջադրվելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով
Հարգելի´ հայրենակիցներ, այսօր արդեն պարզ դարձան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակները: Ես նույնպես որոշել եմ մտնել մեծ քաղաքականություն` առաջադրվելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքում` Շիրակի մարզում: Տեսակովս լինելով եռանդուն և փոփոխությունների կողմնակից մարդ, միշտ կատարել եմ հասարակական գործունեություն, եղել եմ ընկերներիս կողքին, տարբեր հասարակական միջոցառումներ ենք պլանավորել և իրականացրել միասին: Լինելով երիտասարդների խնդիրներին քաջածանոթ մարդ՝ ցանկանում եմ փորձել իմ ներդրումն ունենալ նաև օրենսդիր մարմնում և երիտասարդներին օգնել այնտեղից: Այդ իսկ պատճառով հիմա ցանկանում եմ մուտք գործել քաղաքական դաշտ, գիտեմ, պատկերացնում եմ պատասխանատվության աստիճանը, սակայն մեր ազգի առջև ծառացած խնդիրներն այսօր պահանջում են լուծումներ, իսկ ո՞վ պետք է գտնի համապատասխան լուծում, եթե ոչ մենք` երիտասարդներս: Հարգելի´ ընկերներ, ես միշտ ձեր կողքին եմ և պատրաստ եմ լսել բոլորիդ առաջարկները, քննադատությունները և, իհարկե, ինձ ողջունող ու խրախուսող խոսքերը, թե´ հիմա, և թե´ հետո, մենք միասին կարող ենք մեր երկրում հասնել իրական փոփոխությունների:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ախուրյանի տարածքային կազմակերպութան խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանի ֆեյսբուքյան էջից
Որոշել եմ մտնել մեծ քաղաքականություն` առաջադրվելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով
Հարգելի´ հայրենակիցներ, այսօր արդեն պարզ դարձան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակները: Ես նույնպես որոշել եմ մտնել մեծ քաղաքականություն` առաջադրվելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքում` Շիրակի մարզում: Տեսակովս լինելով եռանդուն և փոփոխությունների կողմնակից մարդ, միշտ կատարել եմ հասարակական գործունեություն, եղել եմ ընկերներիս կողքին, տարբեր հասարակական միջոցառումներ ենք պլանավորել և իրականացրել միասին: Լինելով երիտասարդների խնդիրներին քաջածանոթ մարդ՝ ցանկանում եմ փորձել իմ ներդրումն ունենալ նաև օրենսդիր մարմնում և երիտասարդներին օգնել այնտեղից: Այդ իսկ պատճառով հիմա ցանկանում եմ մուտք գործել քաղաքական դաշտ, գիտեմ, պատկերացնում եմ պատասխանատվության աստիճանը, սակայն մեր ազգի առջև ծառացած խնդիրներն այսօր պահանջում են լուծումներ, իսկ ո՞վ պետք է գտնի համապատասխան լուծում, եթե ոչ մենք` երիտասարդներս:
Հարգելի´ ընկերներ, ես միշտ ձեր կողքին եմ և պատրաստ եմ լսել բոլորիդ առաջարկները, քննադատությունները և, իհարկե, ինձ ողջունող ու խրախուսող խոսքերը, թե´ հիմա, և թե´ հետո, մենք միասին կարող ենք մեր երկրում հասնել իրական փոփոխությունների:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ախուրյանի տարածքային կազմակերպութան խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանի ֆեյսբուքյան էջից