Ներմուծել են Վրաստան, թուրք առևտրականները՝ Թուրքիայից
Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան, թուրք առևտրականները՝ Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված են քրիստոնեական արժեքները։ Հուսով ենք՝ այս խայտակառությունը կարժանանա Հայ և հատկապես Վրաց եկեղեցու, ինչպես նաև Վրաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությանը և կստանա համապատասխան գնահատական։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից