Ա. Ղուկասյան. «Միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին»
Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար:
Մեր ժողովուրդը զրկված է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված:
Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուսակությունների եւ անկախ դիտորդների ահաբեկման, քաղաքացիներին ճնշելու եւ կաշառելու տհաճ գործընթացի:
Համաշխարհային փորձը վկայում է, որ նման հանցավոր ռեժիմներին, ինչպիսին հաստատված է Հայաստանում, հնարավոր է հաղթահարել համազգային մասշտաբների հասնող քաղաքական շարժումների միջոցով:
Նման շարժումների առկայությունը անհրաժեշտ պայման է, որ թույլ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին կասեցնել միմյանց հետ մրցակցությունը եւ միավորվել հանցավոր ռեժիմի հեռացման գործում:
Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին՝ որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջեւ՝ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիականհանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում:
Ա. Ղուկասյան. «Միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին»
Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար:
Մեր ժողովուրդը զրկված է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված:
Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուսակությունների եւ անկախ դիտորդների ահաբեկման, քաղաքացիներին ճնշելու եւ կաշառելու տհաճ գործընթացի:
Համաշխարհային փորձը վկայում է, որ նման հանցավոր ռեժիմներին, ինչպիսին հաստատված է Հայաստանում, հնարավոր է հաղթահարել համազգային մասշտաբների հասնող քաղաքական շարժումների միջոցով:
Նման շարժումների առկայությունը անհրաժեշտ պայման է, որ թույլ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին կասեցնել միմյանց հետ մրցակցությունը եւ միավորվել հանցավոր ռեժիմի հեռացման գործում:
Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին՝ որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջեւ՝ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում:
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
17 փետրվարի, 2017թ.