Լրահոս

11.11.2010 17:44


Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Վաղը' նոյեմբերի 12-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։ Վարչապետը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխային։ Նախատեսվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը