Քաղաքական

17.02.2017 10:13


ԵԱՀԿ ՄԽ համանախագներ. «Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելը մարդասիրական քայլ էր ՀՀ–ի կողմից»

ԵԱՀԿ ՄԽ համանախագներ. «Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելը մարդասիրական քայլ էր ՀՀ–ի կողմից»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

«osce.org»-ի փոխանցմամբ՝ համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում տիրող իրավիճակը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ առկա հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ պատերազմը լուծման ելք չէ: Նրանք նաև կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ու իրենց բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:

Համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95թթ. կնքված հրադադարին՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը կբերի միայն տառապանք, հուսալքություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

Համանախագահներն իրենց տեսակետներն են ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների շրջանակում կայացված որոշումների իրագործման համար:

Համանախագահներն ընդգծել են հակամարտության լուծման համար համապարփակ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին՝ համանախագահները նշել են, որ ԼՂ-ն չճանաչված պետություն է, ուստի իրենք չեն ճանաչի փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները, և դրանք չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի ելքի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը