Լրահոս

11.01.2010 14:47

Ժիրայր Սեֆիլյան. «Այս ռեժիմի օրոք մասնակցել ցանկացած ընտրության արկածախնդրություն է»

Ժիրայր Սեֆիլյան. «Այս ռեժիմի օրոք մասնակցել ցանկացած ընտրության արկածախնդրություն է»

-Մեկ անգամ ևս փաստում ենք՝ այն մարտավարությունը, որ որդեգրել են ընդդիմադիր ճամբարի որոշ ներկայացուցիչներ, ի սկզբանե դատապարտված է ձախողման,- «7օր»-ի հետ զրույցում խոսելով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն  ու հավելել, թե առկա բռնակալական ռեժիմի պայմաններում ընտրություններին մասնակցելու խնդրով իրենք բազմիցս հայտնել են իրենց տեսակետը։

-Այս ռեժիմի օրոք մասնակցել ցանկացած ընտրության արկածախնդրություն է, ինչի հետևանքով մեր հայրենակիցները ենթարկվում են բռնության, ծեծի, ապրում հերթական հիասթափությունը,-նկատել է Ժ. Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։