Կոմկուսի և ՀՀԿ-ի համամասնական ցուցակները շատ նման են իրար: Երկուսն էլ շա՜տ երկար են ու «պոլիտբյուրոյական»։
Երկու ցուցակներից էլ նույն բոլշևիզմի հոտն է բուրում: Երկու ցուցակներում էլ լիքը գեղամյաններ, խոսրովներ ու վառվռուն կոմսոմոլներ կան:
Երկու ցուցակների «ենթատեքստում» կարելի է նկատել «լճացման տարիների» կարոտը: Այն, որ ոչինչ էլ պետք չէ փոխել, պետք է մնալ, ճահճանալ ու փտել: Երկու ցուցակներում էլ պարտշկոլայի միջանցքներն ու աստիճանները մաշած կամ նոր-նոր այդ «սրբի դուռը» մտնող-ելնողներ կան:
Երկու ցուցակներն էլ կազմվել են առաջնորդների միանձնյա որոշմամբ, ինչն անբեկանելի է:
Երկու ցուցակներից էլ իսպառ բացակայում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, այլակարծությունը:
Երկու ցուցակներից էլ կաթում է ցմահ իշխելու տենչը: Մնում է զարմանալ, թե Կոմկուսն ինչու է մրցապայքարի մեջ մտել 21-րդ դարում գործող իր նմանակի հետ:
Այսպես թե այնպես, ՀՀԿ ղեկավարը Բրեժնևի պես անշեղորեն գնում է լենինյան ուղով: Թեպետ, հանուն արդարության, պետք է ասել՝ խե՜ղճ Կոմկուս, ամենամղձավանջային երազում չէիր կարող տեսնել, թե քո մետաստազներն իրենց ինչպես կդրսևորեին 21-րդ դարում: Չմեռար, էդ էլ տեսար:
Կոմկուսն ու ՀՀԿ-ն

Կիմա Եղիազարյան