Աշխարհ

16.02.2017 15:50


Համացանցում առաջին անգամ հայտնվել են հղի Մերիլին Մոնրոյի լուսանկարները (լուսանկար)

Համացանցում առաջին անգամ հայտնվել են հղի Մերիլին Մոնրոյի լուսանկարները (լուսանկար)

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է Մերիլին Մոնրոն այն ժամանակահատվածում, երբ թաքցնում էր իր հղիությունը։ Սակայն հրապարակված լուսանկարներում նրա կլորացած փորն ակնհայտորեն երևում է։

Օրիգինալ գունավոր սլայդները վաճառվել են Հոլիվուդում աճուրդի ժամանակ՝ անցյալ տարվա նոյեմբեր ամսին։ Նրանք պահվում էին Մոնրոյի վստահված անձ Ֆրեդա Հալլի մոտ։ Սլայդները վաճառվել են ընդամենը 2240 դոլարով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։ Ակնհայտ է, որ դրանք ըստ արժանվույն չեն գնահատվել։

Այժմ լուսանկարները հրապարակվել են առաջին անգամ։ Ինքը Մոնրոն դրանք անվանել էր «հղի սլայդներ»։ Դրանք եղել են Հալլի տանը մինչև վերջինիս մահը։

Ենթադրվում է, որ Մոնրոյի երեխայի հայրը նրա օրինական ամուսինը՝ Արթուր Միլլերը չէր, այլ դերասան Իվ Մոնտանը։ Նրա հետ դերասանուհին ծանոթացել էր «Արի սիրով զբաղվենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Մերիլին Մոնրոյի մտերիմների խոսքերով՝ նա շատ էր ցանկանում մայրանալ, սակայն այդ անգամ ևս, ինչպես նախորդ երեք անգամները, դերասանուհին վիժել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը