Աշխարհ

16.02.2017 14:17


Էրդողանին պատրաստվում էին նռան հյութով թունավորել

Էրդողանին պատրաստվում էին նռան հյութով թունավորել

Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում հարցաքննվող գաղտնի վկաներից մեկը խոստովանել է, որ իրենք 2010 թվականին մտադիր էին Էրդողանին նռան հյութով թունավորել:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ գաղտնի վկան, մասնավորապես, ասել է, որ գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալված «Քահրամանմարաշի առաջնորդ գործարարների ասոցացիայի» նախագահ Մահիր Քեչեն ժողովներից մեկի ժամանակ ասել է, որ այդ ժամանակ վարչապետի պաշտոն զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանին թունավորված նռան հյութ «խմեցնելու» միջոցով սպանելու էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը