Կարծիք

16.02.2017 12:29


Նախընտրական շրջանում իր գործընկերոջը «շան տղա» է անվանում

Նախընտրական շրջանում իր գործընկերոջը «շան տղա» է անվանում

Ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան մեր քաղաքական կյանքում ավելանում է սյուրռեալիզմը։ Հիմա էլ հերթը հասավ դաշնակներին․ Աղվան Վարդանյանը, փաստորեն, հայտարարում է, որ «Դաշնակցությունը» կոալիցիա է մտել շան տղերքի հետ։ Որ նյութն ամբողջությամբ չկարդաք, ասում է, թե բոլորը, բացի Դաշնակցությունից, շան տղերք են։ Եթե բոլորն են այդպիսին, իրենց մեծ եղբայր ՀՀԿ-ն էլ է նույն այդ բոլորի մեջ, հետևաբար դա նրանց էլ է վերաբերում։

Իհարկե, նողկալի է, որ «շան տղեն» ու «շանտղությունը» քաղաքական կատեգորիա են դարձրել, և եթե սա է նրանց գովերգած «նոր որակը», ապա, ինչպես կասեր դասականը, թող «գուրողի ծոցը կորչեն» իրենց այդ նոր որակով։

Բայց, ինչևէ, եթե, այնուամենայնիվ, այդ կատեգորիաներով ենք մտածում, ապա «շան տղերքի» հետ կոալիցիա մտնելը, նրանց հետ միասին գործ անելը, իշխանություն կիսելը ուրիշ ի՞նչ է, քան շանտղություն։ Հիմա ես չեմ, դուք եք․ ձայն կտա՞ք մի ուժի, որ նախընտրական շրջանում իր գործընկերոջը «շան տղա» է անվանում, իսկ ընտրությունից հետո մտնում այդ «շան տղու» ծոցը։ Կամ էլ չէ, ձայն կտա՞ք այն ուժին, որին «շան տղա» են անվանում, իսկ ինքը հետո համագործակցում է այդ ուժի հետ։

Էն, որ ասում ենք՝ պետք է եվրոպական արժեքներ հաստատենք մեր երկրում, դա չի նշանակում, որ իրար ծնող վիրավորելը պետք է քաղաքական մշակույթ դարձնենք, անբարոյականությունն էլ՝ բարոյական նորմ։ Գնացեք, դուք էլ, ձեր շանտղությունն էլ։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Կից նյութն այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը