Տնտեսական

16.02.2017 12:15


ՀՀ պետսահմանի անցման կետերում դիմում հարցաթերթիկների լրացումը վերացվելու է

ՀՀ պետսահմանի անցման կետերում դիմում հարցաթերթիկների լրացումը վերացվելու է

Փետրվարի 16–ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացին, ինչն ավելորդ բարդություններ է առաջացնում զբոսաշրջիկների համար:

Որոշում է կայացվել, որ այսուհետ վերացվելու է ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիներին արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը ՀՀ մուտքի տուրքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով անցկացման կարգը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը մեկշաբաթյա ընթացքում քննարկել հարցը շահագրգիռ մամինների հետ և ՀՀ կառավարության հաստատմանը նեկայացնել Կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկները լրացնելու պահանջը սահմանային անցակետերում։

Ֆինանսների նախարարին էլ հանձնարարել է քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական գույքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը