Կարծիք

16.02.2017 11:06


Թող մենք համախմբվենք ու հզորանանք, իսկ դուք հա քննադատեք

Թող մենք համախմբվենք ու հզորանանք, իսկ դուք հա քննադատեք

Թող մենք համախմբվենք ու հզորանանք, իսկ դուք հա քննադատեք: Բայց հետաքրքիր է, թե ովքեր են քննադատողները: Նրանք, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում մարդկանց հասցրեցին թշվառության շեմին: Խոսելու փոխարեն այս տարիներին թող կառուցեին, շենացնեին, աշխատատեղեր բացեին, ոչ թե թաղեին մարդկանց մեջ հայրենիքում ապրելու վերջին հույսը: Իսկ այսօր, երբ մոտենում է նախընտրական շրջանը, նույն քննադատողները չեն կարող ժողովրդի աչքերի մեջ նայել ուղիղ, նրանք ասելիք չունեն, որովհետև ոչինչ չեն արել, բացի երկիրն այս խղճուկ վիճակին հասցնելուց: Սեփական անգործությունը ծածկելու համար պետք է սևեռվեն և հակաքարոզչություն տարածեն այն ուժերի նկատմամբ, որոնք իրական վտանգ կարող են ներկայացնել գործող իշխանությանը: Իսկ օր օրի հզորացող ու թափ հավաքող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հենց այն ուժն է, որը ժողովրդի վստահության շնորհիվ կարող է նոր իրավիճակ ստեղծել: Թերահավատներին ընդամենն առաջարկում եմ դուրս գալ և շփվել ժողովրդի հետ:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը