Քաղաքական

16.02.2017 09:48


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց (լուսանկար)

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց (լուսանկար)

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից՝ արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60–միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը