ՀՀԿ-ի «մրցունակ» համամասնական ցուցակը (ավելի ճիշտ՝ առաջին տասնյակը) ներկայացնելիս Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի բացակայությունն այդ ցուցակում պատճառաբանեց նրանով, որ դա ՀՀԿ ղեկավարի որոշումն է եղել: Ընդամենը: Ուրիշ ոչինչ չասաց:
Հիմա ՀՀԿ–ական գործիչները «բացում են փակագծերը» ու հերթով նշում, թե իրականում որոնք են եղել «մրցունակ» ցուցակից իրեն դուրս դնելու Սերժ Սարգսյանի որոշման պատճառները:
«Եթե դուք հիշում եք, նախորդ ընտրությունների ժամանակ, երբ որ հանրապետության նախագահը կամ ավելի բարձր պաշտոնատար անձ՝ Հանրապետականի առաջնորդը, ղեկավարում էր ցուցակը, այն ժամանակ բավականին խոսակցություններ էին գնում, որ, բնականաբար, «ամբողջ պետական ռեսուրսը պետք է աշխատի նախագահի համար կամ Հանրապետական կուսակցության առաջնորդի համար»։ Առաջին պատճառներից մեկը դա էր, որ հանրապետության նախագահը, որպեսզի զերծ մնա նմանատիպ քննադատություններից, ինքը որոշում կայացրեց, որ ինքն ավելի լավ է՝ հետևի բոլոր քաղաքական անցուդարձին, և նմանատիպ երևույթներից զերծ մնանք։ Հաջորդը՝ տրվեց այն պատասխանը, որ անընդհատ թմբկահարում էին թերթերը, որ «նա պետք է դառնա վարչապետ, պետք է դառնա Ազգային ժողովի նախագահ», և այս մի քայլով տրվեց երկուսի պատասխանը։ Հայտարարություն արվեց, որ մեր հաղթանակի դեպքում Կառավարությունը վարչապետով կշարունակի իր գործունեությունը, և իր անուն ազգանունը տեղ չի գտել այսօր ցուցակում, այսինքն՝ նաև չի կարող լինել Ազգային ժողովի նախագահ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը (նույն բանը կրկնում են Սամվել Նիկոյանը և այլ ՀՀԿ-ականներ):
Մի կողմ թողնենք այն, որ, փաստորեն, ըստ Բաղդասարյանի, Հանրապետականի առաջնորդն ավելի բարձր պաշտոնատար անձ է համարվում, քան հանրապետության նախագահը (գուցե այստեղ ինչ-որ «խորհուրդ» կա, որը դեռ չենք «գիտակցում». ասենք այն, որ Սարգսյանին արդեն Գենսեկ են համարում):
Զարմանալի է, եթե չասենք՝ շատ խախուտ հիմքեր ունի ՀՀԿ ղեկավարի այդ որոշումը: Նույն տրամաբանությամբ՝ նա կարող էր 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ իրեն դուրս դնել համամասնական ցուցակից՝ զերծ մնալով պետական ռեսուրսն օգտագործելու վերաբերյալ բազում քննադատություններից, որոնք եղել են միշտ: Սակայն, պարզվում է, այն ժամանակ նմանատիպ քննադատությունները բանի տեղ չի դրել ու գլխավորել է ցուցակը: Ավելին՝ անձամբ էր իրականացնում քարոզարշավը, որը փուչիկային «պաժարի» տեսարանով ավարտվեց:
Նույն տրամաբանությամբ՝ Սարգսյանը կարող էր 2013-ին նախագահի թեկնածու չառաջադրվել, քանի որ այն ժամանակ էլ բոլորը համոզված էին, որ ադմինիստրատիվ ռեսուրսն աշխատեցնելու է իր օգտին: Եվ այդպես էլ արեց: Ստացվում է, որ տարիներ շարունակ նույն քննադատութունները, որոնք միշտ հնչել են, դրանք համ լսել է, համ էլ չի լսել: Հիմա է հանկարծ որոշել հաշվի առնել այդ քննադատությունները:
Ինչ վերաբերում է «մամուլի թմբկահարմանը», ապա այսօր էլ ոչ ոք չի կարող վստահ իմանալ, թե ՀՀԿ ղեկավարի մտքին ինչ կա: Քանզի «չագուճն էլ, մեխն էլ, նալն էլ իր ձեռքին է», ու ցուցակում չլինելը նրա համար չի կարող կաշկանդող հանգամանք լինել. եթե տոկոս խփելու կամ փողատեր ռեյտինգայինների գնած ձայներով «կայուն մեծամասնություն» ձևավորելու հարցը լուծի, որ պաշտոնն ուզենա՝ այդ աթոռին էլ կնստի: Այնպես որ, ցուցակում չլինելու նրա որոշման շուրջ սրտաճմլիկ հեքիաթներ պատմելը ծիծաղելի է:
Սրտաճմլիկ հեքիաթներ

Կիմա Եղիազարյան