Աշխարհ

15.02.2017 14:45


Իսրայելական բասկետբոլային թիմին արգելել են մեկնել Թուրքիա

Իսրայելական բասկետբոլային թիմին արգելել են մեկնել Թուրքիա

Իսրայելի հետախուզական «Shin Bet» ծառայությունը «Ironi Nahariya» բասկետբոլային թիմին անվտանգության նկատառումներով թույլ չի տվել մեկնել Թուրքիա:

Այս մասին հայտնում է «CNN Türk»-ը։

ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում թիմը փետրվարի 22-ին Թուրքիայում պետք է հանդիպում ունենար «Gaziantep» թիմի հետ:

Իսրայելի Սպորտի նախարարության խոսնակը հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ խնդրին լուծում տալու համար: Իսրայելի Սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ իրենք արդեն դիմել են Բասկետբոլի միջազգային ֆեդերացիային՝ հանդիպումն առավել ապահով շրջան տեղափոխելու խնդրանքով:

«Gaziantep»-ի հետ նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 8-ին. Իսրայելի թիմը 96:75 հաշվով հաղթանակ էր տոնել:

Աղբյուրը նշում է, որ Սիրիայի սահմանին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներին մոտ գտնվելու պատճառով Գազիանթեպ քաղաքն անվտանգության տեսակետից հատկապես ռիսկային է համարվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը