Քաղաքական

15.02.2017 13:45


Շավարշ Քոչարյան. «ԼՂՀ ճանաչմանն այլընտրանք չկա»

Շավարշ Քոչարյան. «ԼՂՀ ճանաչմանն այլընտրանք չկա»

Ադրբեջանը չի դադարում պետական մակարդակով ահաբեկչությունը, որը սկսեց Սումգայիթով, Բաքվով, Ստեփանակերտով և այսօր էլ ապրիլյան վայրագություններով շարունակեց։ «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով այսօր հրավիրված միջազգային կոնֆերանսին իր ելույթում նշել է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

–Եթե գործ ունես մի պետության հետ, որը ցանկացած պահի իր պարտավորությունները չի կատարում, ինչը հստակ գիտակցում ենք ոչ միայն մենք, այլ միջնորդները, հասկանալի է դառնում, որ մենք գործ ունենք սուբյեկտի հետ, որի համար բանակցությունները միան քող են, որպեսզի շարունակի իր ոտնձգությունը,-արդյունքում մնում է՝ եռանախագահները թույլ չտան պատերազմի վերսկսումը:

–Բայց արձանագրենք՝ այդ պայմաններում էլ երաշխավորված չենք, որ Ադրբեջանը չի սկսի պատերազմ, մնում է մեկ բան՝ գնալով Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԼՂՀ ճանաչմանն այլընտրանք չկա,

Այս խորագրի վերջին նյութերը