Աշխարհ

15.02.2017 12:31


Ավստրիացի քաղաքական գործիչը հայտնել է, որ թուրք իմամները լրտեսություն են անում Էրդողանի համար

Ավստրիացի քաղաքական գործիչը հայտնել է, որ թուրք իմամները լրտեսություն են անում Էրդողանի համար

Ավստրիայի ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության անդամ Պետեր Փիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները (մահմեդականների հոգևոր առաջնորդ) լրտեսություն են անում Թուրքիայի համար:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Diken»–ին հղումով։

Փիլցը, մասնավորապես, նշել է, որ Գերմանիայում գործող «Եվրոպայի թուրքական իսլամական միությունը» (ATIB), համագործակցելով Վիեննայում Թուրքիայի դեսպանատան հետ, եվրոպական տարբեր երկրներում (այդ թվում՝ նաև Ավստրիայում) ապրող թուրք իմամների միջոցով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի համար տեղեկություններ է հավաքում` գյուլենական համայնքի, ինչպես նաև այդ երկրներում ապրող քրդերի և թուրք ընդդիմադիր լրագրողների մասին:
Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչպես նաև վերոնշյալ միությունը հերքել են Փիլցի առաջ քաշած մեղադրանքները՝ նշելով, որ նման մեղադրանքներն էլ ավելի են սրում առանց այդ էլ լարված թուրք-ավտրիական հարաբերությունները:

Այս խորագրի վերջին նյութերը