Ըստ Մոգերինիի՝ ԱՄՆ–ը, հնարավոր է, կորցնի համաշխարհային առաջնորդի իր դերը
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ենթադրությամբ՝ ԱՄՆ–ը կարող է կորցնել համաշխարհային առաջնորդի իր դերը։ «Life.ru»–ի փոխանցմամբ՝ նա նման հայտարարություն է արել Վաշինգտոն իր երկօրյա այցից հետո։
Նրա խոսքով՝ փորձությունները, որոնց միջով այժմ անցնում է Վաշինգտոնը, կարող են ապակայունացնող գործոն հանդիսանալ այլ երկրների համար։
«Ես երբեք չեմ տեսել ԱՄՆ–ն այդքան բևեռացված, մասնատված ու հակամարտություններով ծանրաբեռնված, քան այժմ։ Նա, ով իսկապես ուզում է համաշխարհային առաջնորդի դեր ունենալ, պետք է նաև ներքուստ ամուր լինի, ինքնավստահ, համախմբված։ Երբ աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը նման փորձությունների է ենթարկվում, դա կարող է ապակայունացնող գործոն դառնալ մնացած աշխարհի համար»,–հայտարարել է Մոգերինին։

7or.am