Աշխարհ

15.02.2017 10:25


Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել է Կալիֆոռնիայում

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել է Կալիֆոռնիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել Օրովիլ լճում պատնեշի ճեղքման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Թրամփը վճռել է օգնել նահանգի իշխանություններին դաշնային մակարդակով։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, խնդրի լուծմամբ կզբաղվեն արտակարգի իրավիճակների դաշնային վարչությունը (FEMA) և ներքին անվտանգության նախարարությունը։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ էրոզիայի հետեւանքով վնասված ջրամբարը կարող է փլուզվել՝ հանգեցնելով Օրովիլլ լճից ջրի անվերահսկելի հոսքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը