Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձից հետո նրա շուրջ համատարած պարտություններ են, որը փորձ է արվում ներկայացնել իրական հաղթանակների տեսքով։ Բայց փաստն այն է, որ այդ «իրական» հաղթանակները «հին» ու «բարի» բարոյական հաղթանակների շարքից են, երբ սրտի մխիթարանքի դեր են կատարում այլ չափանիշները։ Ժողովուրդն ասում է «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է խակ է»։ Իսկ այն, որ Տեր–Պետրոսյանն ասում է, թե որքան հաղթանակը ուշ լինի՝ այնքան թանկ, վկայում է հետևյալի մասին. ՀԱԿ–ի հիմնական կարգախոսը դարձել է «Հետո»–ն, ի հակառակ 2008–ին մոդայիկ դարձած «Հիմա»–ի։
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունները անում են այն, ինչին ունակ են։ Ոչինչ չի փոխվել. ինչպես կեղծում էին, այնպես էլ շարունակում են կեղծել։ Հայաստանում դա սովորական բան է դարձել։ Սակայն կիրակնօրյա միջոցառումը ցույց տվեց նաև, որ Հայ ազգային կոնգրեսն էլ, իր հերթին, իրեն վաղուց սպառել է։
Հասկանալի է, որ դհոլային քաղաքական ուժի ներկայացուցիչն օգտվում էր իշխանության տրամադրած բոլոր հնարավորություններից (խմբերով մարդկանց ընտրատեղամաս բերել, բռնություն կիրառել և այլն), և այդ ձևով էր ձայներ ապահովում, բայց մյուս կողմից էլ ակնհայտ էր, որ ՀԱԿ-ի կողմնակիցները չեկան ընտրատեղամաս, կամ էլ ՀԱԿ-ի կողմնակիցներն իրականում քչացել են և քվեների այն քանակն ինչ արձանագրվել է՝ ընդամենը դա է մնացել 2008-ի նախագահական ընտրությունից հետո։
Ինքս Կենտրոնի բնակիչ եմ և կիրակի օրը այցելեցի մի քանի ընտրատեղամաս, որպեսզի անձամբ տեսնեմ ընտրողների շարժը։ Խայտառակ պասիվություն էր։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ հիասթափվել են ՀԱԿ-ից, կամ էլ չեն հավատացել, որ իրենց ձայները տեղ կհասնի։ Ամեն դեպքում պատկերը պարզ է. ՀԱԿ-ն այլևս «Արդարության» դաշինքի հետքերով է գնում։ Դա լավագույն դեպքում։
Հետաքրքրականն այն է, որ ընտրությունից առաջ հերթական անգամ բազում հայտարարություններ արվեցին, թե հեսա տեսեք ի՜նչ ենք անելու և այլն։ Իսկ դա վկայում է, որ ՀԱԿ-ը ներկայացնող գործիչների մոտ սկսել են ի հայտ գալ Արամ Զավենի Սարգսյանի սիմպտոմները։
Հիշում եմ, երբ 2003-ի ընտրություններից հետո Ա. Սարգսյանն ամեն օր հարցազրույց էր տալիս ու ժողովրդին խոստանում վաղը չէ մյուս օրը, ժամը 4-ի սահմաններում հեղափոխություն անել։ Նա նույնիսկ նարնջագույն փոխկապներ էր կապում՝ որպես իր խոսքերի գունավոր հավաստիացում։ Բայց օրերն անցնում էին, իսկ այն ժամանակվա կռապաշտության օբյեկտ Ստեփան Դեմիրճյանի սահմանադրական ճանապարհը՝ երկարում։ Կարճ ժամանակ անց մարդիկ հասկացան, որ հանգամանքների բերումով քաղաքականության մեջ հայտնվածներից որևէ հաղթանակ ակնկալելը միամտություն է և սկսվեց մեծ հիասթափությունը։ Ի վերջո նշյալ երկու գործիչները հայտնվեցին Տեր-Պետրոսյանի կողքը՝ կորցնելով ինքնուրույն գործելու և կարծիք հայտնելու հնարավորությունը։
Հիմա հերթը հասել է ՀԱԿ-ի անպատասխանատու և անհետևողական հայտարարություներին։ Լ. Տեր-Պետրոսյանն 2008-ին խոստանում էր հաղթել, բայց արդեն մի կերպ է ժողովուրդ հավաքում Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ Արամ Մանուկյանն ասում է, թե բարոյական հաղթանակ տանելն անբարոյականություն է և այժմ հետաքրքիր կլինի լսել նրա մեկնաբանություններն այս տարվա հունվարի 10-ի վերաբերյալ։ Եթե նորից ասվելու է, թե վարչախումբը հերթական անգամ ցույց տվեց իր հանցավոր դեմքը, ապա դա արդեն ձանձրալի է դառնում։ Բոլորիս էլ հայտնի է վարչախմբի դեմքը։ Մարդկանց ուրիշ բան է հետաքրքրում. ո՞ր ուժը կկարողանա հեռացնել այդ վարչախմբին ու ստեղծել նորմալ երկիր։ Սա՛ է հարցերի հարցը։ Թե չէ նախկին կեղծողները բողոքում են ներկա կեղծողներից ու ցանկանում գրավել նրանց տեղը։ Ժողովուրդը բնազդով է զգում, որ դա ի՛ր կռիվը չէ։ Դրա համար էլ տնից դուրս չի գալիս։
Շատերը 2008-ին ձայն տվեցին ոչ թե Տեր-Պետրոսյանին, այլ քվեարկեցին ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Այսինքն ՀՀ առաջին նախագահին փորձեցին օգտագործել որպես գործիք։ Գործիքը չաշխատեց և քանի գնում էլ ավելի է ցույց տալիս իր անօգտակարությունը։
Հասկանալի է, որ կիրակի օրը քվեարկվում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը և մարդկանց մասնակցությունը ցույց տվեց, որ նրանք այլևս չեն վստահում պարտությունների և «բարոյական» հաղթանակների խորհրդանիշի վերածված գործչին։ Եթե այսպես շարունակվի, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժ կլինի, ինչը կատաստրոֆա է Հայաստանի համար։ Այդ իսկ պատճառով պետք է փոխել քաղաքական դաշտի կառուցվածքը։ Իշխանություն-ՀԱԿ հակամարտություն, փաստացի, գոյություն չունի։ Դա կեղծ բաժանում է, քանի որ ՀԱԿ-ն այլևս չունի հանրային աջակցության պաշար և նրան դիտարկել որպես իշխանության հիմնական ու միակ ընդդիմադիր ուժ՝ նշանակում է հավերժացնել գործող իշխանական համակարգը։ Իսկ դա թույլ տալ չի կարելի։
Հերթական «բարոյական» հաղթանակը

Կարեն Հակոբջանյան