Ստեփան Մարգարյան. «Ընդդիմադիր դաշտում լուրջ ուժ ձևավորվեց»
Այսօր հրավիրված ասուլիսում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հայտնել է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակն այսօր էլ դեռ պատրաստ չէ, այն կներկայացվի առաջիկա մեկ–երկու օրվա ընթացքում։ Այսպիսով, նա անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե նախապես ցուցակ է կազմված եղել։
Ստ. Մարգարյանը նաև նշել է, որ «Համախմբման», «Երրորդ հանրապետության» և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համագործակցության համաձայնագրից հրաժարաված ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը չի մասնակցել որևէ քննարկման, քանի որ այդ օրերին քաղաքում չի եղել:
–Հայաստանում դաշինքները շատ բարդ են կազմվում: Եվ այդ ուժերի համագործակցության մասին հայտարարելը մարտավարական խնդիր էր: Մենք իսկապես ուզում էինք, որ դաշինքը մեծ ընդգրկունություն ունենար: Դա լուրջ գործոն կարող էր հանդիսանալ Հայաստանում փոփոխություններ անելու համար,- ասել է Ստ. Մարգարյանը։
Նա հավելել է, որ ձևավորված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բավականին սոլիդ է, և ընդդիմադիր դաշտում լուրջ ուժ ձևավորվեց, որը հավակնում է բավականին լուրջ արդյունքներ գրանցել.
–Կուզենայի՝ այս Ազգային ժողովը լիներ հասարակության շահերը ներկայացնող: Չլիներ որևէ քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհ: Սա հիմքերի հիմքն է հիմա, քանի որ քաղաքական մենաշնորհը բերում է տնտեսական մենաշնորհի:

7or.am