Ռիժկով. «Տպավորություն կա, որ շատ առումներով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը մտնում է փակուղի»
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ Երևանում գտնվող Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել է՝ տպավորություն կա, որ շատ առումներով Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մտնում է փակուղի և ադրբեջանական կողմը չի նստում ձեռքերը ծալած և իրականացնում է ինչ որ մի նախապատրաստություն:
-Իմ կարծիքով, կողմերի միջև գուցե և գտնվեն ինչ որ կառուցողական լուծումներ, բայց պետք չէ մոռանալ, որ կա և Հայաստանի ժողովուրդ, ու հայտնի չէ, թե նա ինչպես է ընդունելու դրանք: Իսկ ես մեծ կասկածներ ունեմ և այն առումով, որ, այնուամենայնիվ, կգտնվեն կառուցողական լուծումներ: Մենք տպավորություն ունենք, որ դրությունն այնտեղ բարդ է,-հայտարարել է Ռիժկովը: