Աշխարհ

14.02.2017 14:00


Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրք հոգեբույժ Սիբել Չաքըրը ահազանգել է, որ Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է, իսկ ծեր բնակչությունը փակվում է տներում:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ntv.com.tr»–ին հղումով, այդ երկրի բնակչության 8.2 տոկոսը պատկանում է 65 տարեկանից բարձր տարիքային խմբին: Բացի այդ, տարեց բնակչության թիվը Թուրքիայում հետզհետե աճում է:

Պրոֆեսոր Չաքըրը նշել է, որ ողջ աշխարհում տարեց մարդկանց մոտ ինքնասպանության դեպքերը մյուս տարիքային խմբերի համեմատ 15 տոկոսով ավելի են:

«Վերջին տարիներին Թուրքիայում հատկապես մեծ թվով ինքնասպանություններ են գրանցվել 80 բարձր տարիքային խմբին պատկանող տղամարդկանց շրջանում: Դա ավելին է, քան որոշ եվրոպական երկրներում գրանցված ցուցանիշները»,- հավելել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը