Այլ դաշինքներին սևացնելու հրաման պարզապես չեն ստացել
Նկատե՞լ եք՝ լրատվամիջոցների մեծ մասը, եթե ոչ բոլորը, նախընտրական այս թոհուբոհի ժամանակահատվածում թիրախավորել են միայն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Լավ, ուրիշ դաշինքներ չկա՞ն, ուրիշների վրա «բոչկա գլորելու», «կեղտ փնտրելու» միտում չունե՞ք, միայն այս դաշինքի՞ն եք շրջանակի մեջ առել:
Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցների առաջին էջերց դուրս չեն գալիս դաշինքի մասին նյութերը, նրանք բազմաբովանդակ են, ժուռնալիստիկայի ժանր չի մնացել, որ չօգտագործվի ընդդեմ այս դաշինքի:
Սա վկայում է այն մասին, որ դաշինքն այս ֆորմատով ու որակով արդեն մեծ խոչընդոտ է հանդիսացել իշխանության համար, չգիտեն՝ էլ ինչ «պատժամիջոցներ» կիրառել ընդդեմ դաշինքի: Հիմա էլ «կպռչկվել են», թե դաշինքից մարդիկ են դուրս գալիս, դաշինքում անհամաձայնություններ կան: Խոր շունչ քաշելուց ու մի բաժակ սուրճ խմելուց հետո կհասկանաք, որ դաշինքը լքածները քաղաքական ոչ մի կշիռ չներկայացնող ուժեր են, որոնց դուրս գալը շատ ավելի դրական փոփոխության սկիզբ դրեց. դաշինքին միացան «Ժառանգություն» կուսակցությունը և տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, որոնք մանդատի «մեռած» չեն, որոնք դաշինք մտել են գաղափարական պայքար մղելու միտումով:
Լրատվամիջոցների՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» թիրախավորման մյուս նպատակն այն է, որ նրանք այլ դաշինքներին սևացնելու հրաման պարզապես չեն ստացել: Թե ինչու չեն ստացել, դա արդեն թող յուրաքանչյուրն իր մեջ վերլուծի ու հասկանա:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից