Վերջերս, հատկապես մարտի 3-ին փոխարժեքի կտրուկ տատանման հետևանքով ակտիվացել են պետական ծախսերի կրճատման՝ բյուջեն սեկվեստրի ենթարկելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Խնդրի վերաբերյալ «Հայացք» ակումբում տեսակետներ են փոխանակել ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը։
–Մեր իրական փոխարժեքը արժեզրկման փուլ մտավ, և այս իրավիճակը, որը մենք ունեցանք օբյեկտիվ էր,– ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը՝ խոսելով երկրում ստեղծված տեսական իրավիճակի մասին։ Իսկ կտրուկ անցումը լողացող կուրսի քաղաքականությանը նա դրական է գնահատել, ավելացնելով, որ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ նույնպես դրական են արտահայտվել Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ։
ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը, համձայնելով փոխնախարարի հետ այն հարցում, որ դրամի արժեզրկումը օբյեկտիվ էր, հակդրվեց սակայն, որ անցումը լողացող փոխարժեքի քաղաքականությանը պետք է կատարվեր աստիճանաբար։
–Ո՞ր անցումն է ճիշտ, փուլայինը, թե՞ կտրուկը։ Ըստ պաշտոնական տեսակետի փուլային անցումը ավելի ծախսատար էր լինելու, չնայած, մինչ օրս մենք այդ հաշվարկները հրապարակված չունենք,– իր կասկածները հիմնավորեց Արծվիկ Մինասյանը։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես գտնում է, որ այլընտրանք կար, սակայն այդ քայլը պետք է ավելի վաղ կատարվեր. « Այդչափ գումարների վատնումը դրամը պահելու համար ես անթույլատրելի եմ համարում։ Միայն 2009 թ. առաջին ամիսներին 700 մլն. դոլարից ոչ պակաս է ծախսվել դրամը պահելու համար»։ Վարվող դրամավարկային և արժութային քաղաքականության համար, ըստ Մանասերյանի, բացի Կենտրոնական Բանկից, պետք է պատասխանատվություն կրի նաև Կառավարությունն իր ամբողջ կազմով։
Բանախոսները, թերևս, միակարծիք էին այն հարցում, որ նման անորոշ պայմաններում, երբ չկան տնտեսական զարգացումների հստակ կանխատեսումներ, բյուջեի սեկվեստրն անթույլատրելի է, քանի որ հասարակության շրջանում դա նոր բացասական սպասումների դաշտ կձևավորի։
- Հարկերի հավաքագրման առումով նույնպես մենք վատ վիճակում չենք, ինչը ևս հնարավուրություն է տալիս չկրճատել բյուջեն,- ասել է Արծվիկ Մինասյանը։
Հետագայում նման անսպասելի քայլերից խուսափելու համար, բանախոսների կարծիքով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է վերածվի հակամենաշնորհային, հակակլանային հանձնաժողովի, որպեսզի կարողանա լուրջ լիազորություններ և լծակներ ունենալով ստեղծել առողջ մրցակցային միջավայր։
Գնալ սեկվեստրի, թե՞ ոչ