Քաղաքական

14.02.2017 09:56


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց (լուսանկար)

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց (լուսանկար)

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը