Կարծիք

14.02.2017 04:40


Գործող իշխանության չկատարած խոստումները, ավերիչ անգործությունը փորձում են բարդել այլոց վրա

Գործող իշխանության չկատարած խոստումները, ավերիչ անգործությունը փորձում են բարդել այլոց վրա

Որոշների գրառումներին ու գրանտախոսների հարցազրույցներին ծանոթանալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես իշխանությունն ու նրա ղեկավարը ոչ թե ՀՀԿ-ն ու Սարգսյանն են, այլ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:
Կարծես բութ գործիքով խփել են այդ գրող-խոսողների գլխին ու այնքան ուժգին են խփել, որ տեղերը շփոթել են ու գործող իշխանության չկատարած խոստումները, ավերիչ անգործությունը փորձում են բարդել այլոց վրա...
Լա՛վ, հասկացանք, որ տկարամիտ եք ձևանում, ու որոշել եք չանչերով պաշտպանել ՀՀԿ-ին ու Սարգսյանին, բայց վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավի բյուջեից ձեզ բաժին է հանելու:
Ուշադի՛ր եղեք. հանկարծ «ատկատները» ձեր մասով չանեն ու դնեն իրենց գրպանը:
Ախր, իրենք էլ լիքը ուտող բերան-քարոզիչներ ունեն՝ աշոտյաններ, փուչիկկարեններ...
Տեսեք՝ փուչիկների մեթան գազից չթունավորվեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը