Կարծիք

13.02.2017 22:43


Ասա՝ ով է ցուցակումդ, ասեմ՝ ով ես դու

Ասա՝ ով է ցուցակումդ, ասեմ՝ ով ես դու

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակի մի շարք անուններ, որ ընտրողների մոտ արդեն լուրջ բացասական արձագանքների է արժանացել:

Վերջին ժամանակներս իշխանական ու «ընդդիմադիր» շատ լրատվամիջոցներ տարփողում էին, թե այսօրվա Հանրապետականն էլ առաջվանը չէ. հիմա «ատամի չոտկն ու կոշիկինը» արդեն տարբեր են, և այլն: Բայց արի ու տես, որ ամենևին էլ այդպես չէ:

Շարմազանովի կողմից հայտարարած ցանկը դեռ ամբողջը չի, բայց եղածն էլ բավական է, որ եզրակացնենք՝ ՀՀԿ-ում ոչինչ էլ չի փոխվել: Հաստատապես ոչինչ չի էլ փոխվելու, քանի որ Սերժ Սարգսյանի գրպանի կուսակցությունը մնացել է բացառապես մինչև ողնուծուծը կոռուպցիայի ու հանցագործության մեջ թաղված դեմքերի հույսին: Սա վաղուց արդեն «ճակատագրական ախտորոշում» է ու ոչ մի սպեղանի պոտենցիալ դիակը չի վերակենդանացնի, լինեն դրանք «ջահել ու սիրուն» նոր ՀՀԿ–ականները, կամ իրական ընդիմախոսների նկատմամբ «պատասխանատու» լրատվամիջոցների հուսահատ «ժխորը»:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը