«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ թիվ 1 ընտրատարածքում
Հարգելի՛ հայրենակիցներ, գալիք խորհրդարանական ընտրություններում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ թիվ 1 ընտրատարածքում: Այն ինքնանպատակ չէ. սա դաշինքի, նաև իմ թիմի ու համախոհների պահանջն է: Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք որևէ գայթակղության չեմ գնացել, յուրաքանչյուր քայլ կատարել եմ սառը ու կշռադատված հաշվարկների հիման վրա, սկզբունքներիս չեմ դավաճանել նույնիսկ այն դեպքում, երբ դրանց գինը եղել է բազմաթիվ խոչընդոտների ու փորձությունների միջով անցնելը: Դեմ եմ եղել և այսօր նույնպես դեմ եմ գործող իշխանությունների քաղաքական, տնտեսական կուրսին: Իմ վերաբերմունքն ԱԺ-ում արտահայտել եմ իշխանության «ռազմերով» կարած տարբեր օրինագծերին քվեարկությամբ, բազմաթիվ անգամ դեմ եմ արտահայտվել Կառավարության կողմից ներկայացրած երկրի պետկան բյուջեի նախագծին, քանի որ այս տարիների ընթացքում այն, ինչ առաջարկել է Կառավարությունը, դա հաջորդ տարի նախորդ տարվանից ավելի հուսալքված, ծայրահեղ ու վատ ապրելու ծրագիր է եղել: Դեմ եմ քվեարկել Սահմանադրության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն, դեմ եմ եղել սահմանադրական բարեփոխումներին և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին, որ Սահմանադրությունը մեր երկրի դժբախտությունների ու ձախողումների պատճառը չէ: Բայց նույնիսկ նոր Սահմանադրության պայմաններում նահանջելու իրավունք չունենք, քանի որ նահանջել նշանակում է տեսնել, թե ինչպես է դատարկվում երկիրը, նշանակում է ևս 5 տարի ապրել անորոշության, հուսալքության ու ամենաթողության պայմաններում: Ունենք երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվում ենք այս ապրելաձևին, կա՛մ ընտրությամբ փոխում ստեղծված իրավիճակը: Համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հակված է երկրորդ տարբերակին: Մնում է, որ ժողովուրդն այս անգամ, առանց տարբեր տեսակի ճնշումներին տուրք տալու, ձևավորի իր իշխանությունը: Սա երկիրն այս փոսից հանելու վերջին հնարավորությունն է: Հաջորդը, գուցե, կլինի ուշացած: Վստահեցնում եմ նաև, որ թիվ 1 ընտրատարածքում, իմ համախոհների հետ միասին, պահելու ենք յուրաքանչյուր ընտրողի քվեն և գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի ընտրություններն անցնեն առանց ընտրախախտումների:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ թիվ 1 ընտրատարածքում
Հարգելի՛ հայրենակիցներ, գալիք խորհրդարանական ընտրություններում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ թիվ 1 ընտրատարածքում: Այն ինքնանպատակ չէ. սա դաշինքի, նաև իմ թիմի ու համախոհների պահանջն է:
Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք որևէ գայթակղության չեմ գնացել, յուրաքանչյուր քայլ կատարել եմ սառը ու կշռադատված հաշվարկների հիման վրա, սկզբունքներիս չեմ դավաճանել նույնիսկ այն դեպքում, երբ դրանց գինը եղել է բազմաթիվ խոչընդոտների ու փորձությունների միջով անցնելը: Դեմ եմ եղել և այսօր նույնպես դեմ եմ գործող իշխանությունների քաղաքական, տնտեսական կուրսին: Իմ վերաբերմունքն ԱԺ-ում արտահայտել եմ իշխանության «ռազմերով» կարած տարբեր օրինագծերին քվեարկությամբ, բազմաթիվ անգամ դեմ եմ արտահայտվել Կառավարության կողմից ներկայացրած երկրի պետկան բյուջեի նախագծին, քանի որ այս տարիների ընթացքում այն, ինչ առաջարկել է Կառավարությունը, դա հաջորդ տարի նախորդ տարվանից ավելի հուսալքված, ծայրահեղ ու վատ ապրելու ծրագիր է եղել: Դեմ եմ քվեարկել Սահմանադրության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն, դեմ եմ եղել սահմանադրական բարեփոխումներին և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին, որ Սահմանադրությունը մեր երկրի դժբախտությունների ու ձախողումների պատճառը չէ: Բայց նույնիսկ նոր Սահմանադրության պայմաններում նահանջելու իրավունք չունենք, քանի որ նահանջել նշանակում է տեսնել, թե ինչպես է դատարկվում երկիրը, նշանակում է ևս 5 տարի ապրել անորոշության, հուսալքության ու ամենաթողության պայմաններում: Ունենք երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվում ենք այս ապրելաձևին, կա՛մ ընտրությամբ փոխում ստեղծված իրավիճակը: Համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հակված է երկրորդ տարբերակին: Մնում է, որ ժողովուրդն այս անգամ, առանց տարբեր տեսակի ճնշումներին տուրք տալու, ձևավորի իր իշխանությունը: Սա երկիրն այս փոսից հանելու վերջին հնարավորությունն է: Հաջորդը, գուցե, կլինի ուշացած:
Վստահեցնում եմ նաև, որ թիվ 1 ընտրատարածքում, իմ համախոհների հետ միասին, պահելու ենք յուրաքանչյուր ընտրողի քվեն և գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի ընտրություններն անցնեն առանց ընտրախախտումների:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից