Քաղաքական

13.02.2017 14:15


Արմեն Մարտիրոսյան. «Չպայքարել չենք կարող»

Արմեն Մարտիրոսյան. «Չպայքարել չենք կարող»

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ժամանակ ելույթով է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.

–Ապրիլին լինելու են ԱԺ ընտրություններ՝ նոր սահմանադնրությամբ, միակ համապետական ընտրությունները, և ամբողջ իշխանությունը որոշվելու է բացառապես այս ընտրություններով, ուստի չմասնակցել այս կարևորագույն քաղաքական գործընթացին անթույլատրելի է։ Չպայքարել չենք կարող, քանի որ վերջին տարիներին արձանագրվող բացասական արդյունքների պատճառով ՀՀ–ն անցնում է անթույլտարելի բոլոր սահմանները՝ մարդու իրավունքի համատարած խախտումներ, արհեստական և ապօրինի մենաշնորհներ, տարատեսակ տուգանքների մեխանիզմներով քաղաքացու եկամտազրկում, իշխանության և բիզնեսի սերտաճում, համակարգային կոռուպցիա, ընտրությունների կեղծում, անարդար դատարաններ, ինքնիշխանության կորուստ, քաղբանտարկյալներ, քաղբանտարկյալներ, հուսահատություն և հուսալքություն, և այս ամենի վերջնարդյունքում՝ մարդաթափության հասնող արտագաղթ և երկրի անվտանգության թուլացում։ Ահա ինչի հետ գործ ունենք ամեն վայրկյան։ Այս ամենի պատճառը գործող արատավոր համակարգն է, որի նպատակը հանրային բնական, ֆինանսական հարստությունների անօրինական բաշխումն է մի քանի ընտանիքների և կրիմինալ խմբավորումների միջև։ Հերի՛ք է։ Անհրաժեշտ է փոխել այս արատավոր համակարգը։ Այս խնդիրների լուծման համար երեք փորձառու պետական գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Օսկանյանը, Վարդան Օսկանյանը, միավորում են իրենց ջանքերը՝ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքները հաղթահարելու, նոր որակի իշխանություն ձևավորելու, մեր ինքնիշխանության պահպանման, արմատական բարեփոխումների համար... Մեր առանցքը լինելու են քաղաքացին, պետական և հասարակական շահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը