Տնտեսական

13.02.2017 12:09


«Նաիրիտի» ճակատագիրը որոշող պարտատերերի ժողով տեղի կունենա

«Նաիրիտի» ճակատագիրը որոշող պարտատերերի ժողով  տեղի կունենա

Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, տեղի կունենա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած պարտատերերի առաջին ժողովը, որով էլ կորոշվի Նաիրիտի հետագա ճակատագիրը՝ կվերագործարկվի՞ այն, թե կտանեն կործանման։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2016թ. վճռով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ:
02.12.2016թ դատարանի. որոշմամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ռոմիկի Ասատրյանը:
Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի կարգով` սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում:

Նաիրիտի համակարգող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը