Աշխարհ

13.02.2017 12:20


Ադելը կոտրել է իր «Գրեմմին» և կեսը տվել Բեյոնսեին (լուսանկարներ)

Ադելը կոտրել է իր «Գրեմմին» և կեսը տվել Բեյոնսեին (լուսանկարներ)

Փետրվարի 12–ին Լոս Անջելեսում կայացել է 59-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

«Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանացի երգչուհի Ադելի «Hello» սինգլը, որի հետ նույն անվանակարգում էին ներկայացված երգչուհի Բեյոնսեի «Formation», Ջասթին Բիբերի «Love Yourself», Լուկաս Գրեհեմի «7 Years», Մայք Պոզների «I Took a A Pill in Ibiza» երգերը:

Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը: Բրիտանացի երգչուհին, ով նաև հաղթող է ճանաչվել «Տարվա լավագոււն ալբոմ» անվանակարգում իր «25» սկավառակի համար, կոտրել է մրցանակը 2 մասի և կեսը հանձնել երգչուհի Բեյոնսեին՝ պատճառաբանելով, որ վերջինիս «Lemonade» ալբոմն ավելի էր արժանի մրցանակի, քան իրենը։ Այս մասին հայտնում է «independent.co.uk»–ը։ Իր ելույթի ընթացքում նա գովաբանել է Բեյոնսեին, ինչը 35–ամյա աստղին ստիպել է արտասվել։

«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ «Stressed Out» երգով։ Երգիչները մրցանակը ստանալու համար բեմ են դուրս եկել առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:

Ստորև ներկայացված են նաև այլ անվանակարգերի հաղթողները՝

«Լավագույն նոր կատարող»` Chance the Rapper
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,
«Լավագույն ուրբան ալբոմ»՝«Lemonade», Բեյոնսե,

«Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,

«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,

«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,
«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,
«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը