Կարծիք

13.02.2017 11:41


Ավելի ուժեղ թիմով են առաջ գնալու

Ավելի ուժեղ թիմով են առաջ գնալու

Ասում են՝ Օհանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքը փլուզվեց, թե դաշինքը դեռ չստեղծված՝ իր մահկանացուն կնքեց: Սա իրականում իշխանության կողմից ֆինանսավորվող, Բ26-ում վիզ ծռող լրատվական դաշտի երազանքն ու անհեռանկար տեսակետն է: Նրանք մոռանում են մի բան, որ ՀՀԿ-ի շարքերից նույնպես մարդկայն հոսք է տեղի ունենում, և հենց դա պետք է անվանել կուսակցության՝ մահկանացուն կնքելը: Ո՞վ կմտածեր՝ Հովիկ Աբրահամյանը, ով տարիներ շարունակ մեծ դեր ու նշանակություն է ունեցել կուսակցությունում, կհեռանար: Առաջին քայը նա արեց, և ինչպես երևում է, նրան հետևեցին շատերը:

Ու այս ֆոնին իշխանական լրատվամիջոցները «տոնում» են նոր ստեղծված դաշինքից մի քանի հոգու հեռանալու փաստը, կարծես ուրախանալու էլ առիթ չեն ունենալու:
Այո՛, դաշինքը լքել է մի քանի հոգի, բայց թույլ տվեք ասեմ, որ դուք ձեզ ֆինանսավորվող ուժի մասին մի քիչ մտածեք, գցեք-բռնեք, թե ինչու են ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները հեռանում հարազատ կուսակցությունից, թե ինչու է ՀՀԿ-ն իր ուժը կորցնում, թե ինչ կլինի Սերժի ստեղծած ռեյտինգային ընտրություններից հետո, թե դրանից հետո քանի հոգի կլքի կուսակցությունը, ոչ թե մտածեք Օհանյանի, Օսկանյանի «պարտության» մասին:

Օհանյան-Օսկանյան դաշինքից դալաքյանների հեռացումը մեծ կորուստ կամ ձեռբերում չէ: Պարզ է, որ պետք է հեռանան նրանք, ովքեր դաշինք չեն մտել գաղափարական պայքար մղելու միտումով: Եվ ինչքան «մաղվեն» այդ տեսակ գործիչները, այնքան հաղթանակն ու ծրագրերի իրականացումը մոտ է լինելու, ավելի ուժեղ թիմով են առաջ գնալու:

Եվ վերջապես, ի պատասխան ուրախությունից թռչկոտող լրատվամիջոցների, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ միանում է Օհանյան-Օսկանյան դաշինքին: Դե, հիմա ասեք՝ դաշինքը փլուզվո՞ւմ է, թե՞ նոր թափ ու որակ է ձեռք բերում: Եվ հենց այս որակական փոփոխությունը շատ ավելի մեծ համակիրներ է ունենալու, քան մի քանի օր առաջվա դաշինքը, որտեղ մանդատի համար կռվող-նեղացողները շատ էին:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը