Քաղաքական

13.02.2017 11:25


Կառավարությունը չեղյալ է հայտարարել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը

Կառավարությունը չեղյալ է հայտարարել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը

Փետրվարի 13–ին Կառավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարության նախորդ նիստի ժամանակ որոշում էր կայացվել փետրվարի 14-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ։

Չեղյալ հայտարարելու պատճառները հայտնի չեն։

Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև մեկ այլ հարց՝ հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը