Աշխարհ

13.02.2017 10:15


ՌԴ ԱԳՆ–ն հրապարակել է ԻՊ ահաբեկիչների կողմից Փալմիրայի հնագույն հուշարձանների ոչնչացման տեսանյութը

ՌԴ ԱԳՆ–ն հրապարակել է ԻՊ ահաբեկիչների կողմից Փալմիրայի հնագույն հուշարձանների ոչնչացման տեսանյութը

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է տեսանյութեր, որոնք ապացուցում են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մասնակցությունը սիրիական Փալմիրայում մշակութային օբյկետների ոչնչացմանը։ Այս մասին, «Газету.Ru»–ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ։

Ռուսական անօդաչու թռչող սարքն արձանագրել է Փալիմիրայի տեսարժան վայրերից մեկի՝ մ.թ.ա. 270թ. կառուցված հռոմեական ամֆիթատրոնի և տետրապիլոնի ճակատի՝ ահաբեկիչների կողմից ոչնչացվելու փաստը։

Նաև հաղորդվում է, որ անօդաչուներն արձանագրել են քաղաքի շրջանում ահաբեկիչների բեռնատար մեքենաների շարժի ակտիվացում։

«Դա վկայում է ԻՊ–ի՝ պայթուցիկ առաքելու մտադրության մասին, որպեսզի առավելագույն ձևով կարողանան ոչնչացնել մնացած հին ճարտարապետական հուշարձանները նախքան նահանջելը»,–նշել են ՌԴ ԱԳՆ–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը