Լրահոս

11.01.2010 11:35

Հ. Հովհաննիսյան. «Մարդիկ ահաբեկված են»

Հ. Հովհաննիսյան. «Մարդիկ ահաբեկված են»

Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության նախկին թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը հունվարի 10-ի ընտրություններում մարդկանց մասնակցության ցածր թիվը պայմանավորել է ահաբեկվածության մթնոլորտով։

-Արդեն ցերեկը, երբ քվեարկությունը չէր հատել էկվատորը, հայտնի դարձավ, որ հարձակվել են Պետրոս Մակեյանի վրա, որ ծեծ ու ջարդ է տեղի ունենում, որ մոբիլիզացվել է խուժանը,- «7օր»-ին ասել է Հ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ահաբեկման մթնոլորտը սկսվել է դեռ քվեարկությունից առաջ։

-Ահաբեկապետությանը բնորոշ իրավիճակ է։ Ահաբեկված էին, երբ պատուհաններից տեսան՝ ոստիկանությունն ինչպես էր երկու շարքով կանգնել՝ պատրաստ հարձակվելու ցուցարարների վրա, կրկնելու մարտի 1-ը, մարդիկ տեսնում էին, որ ընտրությունների նախօրյակին ամբողջ ներքին զորքերի անձնակազմը ոտքի է հանվել։ Բա դրանից հետո, երբ 10 զոհ եղավ մարտի 1-ին, ըստ որում՝ բոլորն էլ անկուսակցական։ Մարդիկ իրենց երեխաներին, քույրերին, եղբայրներին կթողնե՞ն, որ գնան մասնակցեն նման ընտրությունների։ Ահա սրանով է պայմանավորված այդ 20%-անոց մասնակցությունը,- նշել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։