Կարծիք

13.02.2017 07:36


«Ժառանգության» միացումը Օհանյան-Օսկանյան դաշինքին խոհեմ որոշում էր

«Ժառանգության» միացումը Օհանյան-Օսկանյան դաշինքին խոհեմ որոշում էր

Տեսնում եմ, որ առանձին կուսակցական և ոչ կուսակացական դեմքեր, քլունգն առած, ընկել են «Ժառանգության» հետևից, բայց իր միացումը Օհանյան-Օսկանյան դաշինքին խոհեմ որոշում էր, կամ ավելի խոհեմ էր, քան առանձին մասնակցելը կամ չմասնակցելը: Առանձին մասնակցելու համար, կարծում եմ, ռեսուրս չուներ: Քաղաքական կուսակցություն լինել ու ընտրության չմասնակցել նշանակում է ֆուտբոլային թիմ ստեղծել, բայց ֆուտբոլի առաջնության չմասնակցել: Եթե «Սասնա ծռերի» արածի պես մի բան չես անում, ապա մնում է մասնակցելը: Էս պահին ստեղծված քաղաքական բլոկների մեջ չկան այնպիսիները, որոնք էս կամ էն չափով մեղսակից չեն Հայաստանում ստեղծված իրավիճակի համար: Եթե Հայաստանի քաղաքական դաշտում լիներ ձյունաճերմակ, քաղաքական սրբերից բաղկացած մի դաշինք, ապա իմաստ կունենար քլնգել «Ժառանգությանը», թե ինչու այդ դաշինքին չմիացավ:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը