Լրահոս

11.01.2010 11:18

Ս. Սաֆարյան. «Իշխանությունն ամեն ինչ արեց, որ կանխատեսելի ելքով ընտրություններ լինեն»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ ինքը թիվ 10 ընտրատարածքում նախնական տվյալներով ԱԺ պատգամավոր դարձած Արա Սիմոնյանի մասին չէր լսել։

Այս առումով նա նշել է, որ հայաստանյան քաղաքական դաշտին համահունչ են լինում պայմանավորվածություններն ու պարտավորվածությունները, որոնք կայացվում են բարձր ղեկավարության մակարդակով, և այն, որ ««արենայից» հեռացված Արտաշես Գեղամյանի հոդվածներն ամիսներ շարունակ տպագրվում են Սերժ Սարգսյանին ուղղակիորեն սատարող թերթերում, այն, որ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամներից մեկը նշանակվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, այն, որ ևս մեկ ներկայացուցիչ այդ կուսակցությունից ընտրվում է պատգամավոր, նշանակում է, որ Հայաստանում ընտրությունը չի գործում. գործում են քաղաքական պայմանավորվածություններն ու պարտավորվածությունները»։

«Նշանակում է՝ Արա Սիմոնյանի պատգամավոր ընտրվելը պայմանավորվածության արդյո՞ւնք էր» հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանել է.

-Ես կարծում եմ, որ իշխանությունն ամեն ինչ արեց, որ կանխատեսելի ելքով ընտրություններ լինեն։

Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները Ստեփան Սաֆարյանի կարծիքով չեն կայացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։