«Բերում ա էն մարդու բախտը, ով առավոտից երեկո իր բախտի հետևից վազում ա: Եվ ոչ թե նստում ա թախտին, սպասում բախտին»: 2013-ի նախագահական ընտրություններում «տոկոս խփելու» միջոցով «վերընտրվելուց» հետո նախագահականում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Այն, որ նա միշտ վազել է իր բախտի հետևից, դա իրողություն է: Այլապես հնարավոր չէր երկու նախագահական ժամկետ մնար Բաղրամյան 26-ում: Բայց որ «թախտին» նստելով՝ ոչինչ չի արել երկրի ու ժողովրդի կյանքը գոնե դույզն-ինչ բարելավելու ուղղությամբ, սա էլ է իրողություն:
Ստացվում է, որ մի կողմից նրա բախտը բերել է, մյուս կողմից էլ «թախտին» նստած սպասել է, որ ինքնիրեն երկրում տիրող իրավիճակը կլավանա: Ինչպե՞ս, երբ իր իսկ անգործության կամ վատ կառավարման հետևանքով երկրի բոլոր ոլորտներում գնալով իրավիճակը դարձել է ճգնաժամային: Երևի, դա էլ ինքը կիմանա: Կարևորը սեփական բախտն է, որ «հազարի վրա» բերել է, լուծել է իր ու իր ընտանիքի, իր նեղ թիմի բարեկեցության, ունեցած հարստությունը եռապատկելու, տասնապատկելու ու նաև իշխանությունն ամեն գնով պահելու խնդիրը: Այս ուղղությամբ է առավոտից երեկո վազել իր բախտի հետևից: Իսկ մնացյալը՝ հե՛չ:
Երկիրը դատարկվում էր (է), նա բարկանում էր, թե «մի՛ ասեք՝ ահագնացող արտագաղթ»: Տնտեսությունը փլուզվում էր, համագումարի ամբիոնից հայտարարում էր, թե Հայաստանն արձանագրած տնտեսական աճով գերազանցում է ԱՊՀ երկրներին, Եվրոպային ու, ընդհանրապես՝ աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Որքան մեծանում էին աղքատության և գործազրկության ծավալները, նա այնքան ավելի շատ էր մեծացնում արտաքին պարտքը, ինչի շնորհիվ ոչ աղքատությունը նվազեց, ոչ էլ աշխատատեղեր ստեղծեց: Բոլոր ոլորտներում ձախողումներ էին արձանագրվում, բայց թալանի ու կոռուպցիայի «ոլոլոլորտներում» կայուն աճ էր գրանցվում: Իսկ երբ այդ մասին խոսվում ու գրվում էր, ասում էր՝ ամեն ինչի պատճառը լրատվամիջոցների կողմից ձևավորված գաղջ մթնոլորտն է:
Սահմանադրությունը փոխեց ու դարձրեց «մարդակենտրոն», ու հիմա «շունը տիրոջը չի ճանաչում, իսկ առաջիկայում կայանալիք ընտրությունների ժամանակ ռեյտինգային թեկնածուները իրար փոր են թափելու: Ա՛յ, այսպես է սեփական բախտը կերտել: Բախտավոր է, բա ի՞նչ է: Ոչինչ, որ իր ու իշխող ուժի՝ մի փոքր էլ երկար մնալու դեպքում երկրից բան չի մնա:
Անբախտ ժողովուրդն ու բախտավոր Սերժ Սարգսյանը

Կիմա Եղիազարյան