Քաղաքական

10.02.2017 14:15


«Մոսկվան շարունակելու է աջակցել Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցմանը»

«Մոսկվան շարունակելու է աջակցել Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցմանը»

Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Լեռնային Ղարաբաղում 2016 թ. ապրիլին շփման գծում քառօրյա պատերազմից հետո (որը, ուշադրություն, հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի, համանախագահ երկրների՝ ճիշտ ժամանակին միջամտելու շնորհիվ) իրավիճակի կարգավորման մի շարք քայլեր են ձեռնարկվել», - նշել է նա՝ ափսոսանք հայտնելով, որ մինչ այժմ միջազգային միջնորդությամբ կայացած պայմանավորվածությունները, այդ թվում՝ զինված պատահարների հետաքննության մեխանիզմի ներդրումը և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայնումը, այդպես էլ չեն իրագործվել։

Վոլինկինն ընդգծել է՝ Ռուսաստանն Անդրկովկասում խաղաղության և կայունության վերադարձի կողմնակից է։

«Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում. Մինսկի խմբի գործընկերների հետ համատեղ՝ շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը», - նկատել է դեսպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը