Լրահոս

10.02.2017 12:10


Մահացել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը

Մահացել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը

Երկարատև հիվանդությունից հետո 56 տարեկանում այսօր մահացել է լրագրող, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Facebook»-ի իր էջում գրել է.

«Իմ հրաշալի, երկարամյա լավ ընկերը բռնեց հավերժի ճամփան: Հանգչի՛ր խաղաղությամբ, ազնիվ, պարկեշտ, ընկերասեր ու լավ Մարդ Արթուր Սարուխանյան»,- գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը