Լրահոս

11.01.2010 10:45

Դավիթ Հակոբյանը թքեց ու հեռացա՞վ

Դավիթ Հակոբյանը թքեց ու հեռացա՞վ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության համար ընտրությունների նախնական արդյունքներով Արա Սիմոնյանը ստացել է 7254 քվե, Նիկոլ  Փաշինյանը՝ 4822, իսկ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի օգտին քվեարկել է 287 մարդ։

«7օր»-ը փորձել է կապ հաստատել Դավիթ Հակոբյանի հետ և պարզել, թե ինչպես է նա գնահատում ընտրությունների ելքը, սակայն նրան գտնել չի հաջողվել։ Ընտանիքի անդամներից մեկը մեզ տեղեկացրել է, որ Դավիթ Հակոբյանը վաղ առավոտյան տնից դուրս է եկել, և իրենք անգամ չեն էլ տեսել՝ ինչպես և ուր է գնացել։ Մարքսիստական կուսակցության ղեկավարի աշխատավայրից էլ մեզ տեղեկացրել են, որ նա աշխատանքի չի գնացել, և չգիտեն, թե երբ կգա։

Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը դեկտեմբերի 15-ին «Փաստարկ» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասել էր, թե մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում ձախողվելուց հետո «Անդրանիկի նման կթքի և կհեռանա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։