Քաղաքական

11.03.2009 19:05


Ցեղասպանության ճանաչումը Օբամայի կողմից. Անկարան վտանգ է կանխազգում

Ցեղասպանության ճանաչումը Օբամայի կողմից. Անկարան վտանգ է կանխազգում

Թուրքիայի նախարարը հիշեցրել է, որ նախագահ Օբաման իր նախագահական քարոզարշավի ժամանակ հինգ անգամ անընդմեջ խոսք է տվել ծագումով հայ իր կողմանակիցներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ջարդը ճանաչել որպես ցեղասպանություն։ Ալի Բաբաջանը նշել է նաև, որ ամերիկյան նոր վարչակազմն այսօր ավելի լավ կհասկանա Թուրքիայի մտավախությունը հայկական հարցի նկատմամբ ԱՄՆ–ի ունեցած դիրքորոշման վերաբերյալ, ինչն էլ կխանգարի հարևան Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնին խնդրել է չխառնվել Հայաստանի հետ ունեցած իր տարաձայնություններին։

Հիշեցնենք, որ պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում է հայերի ջարդը, սակայն հրաժարվում դա որակել որպես ցեղասպանություն՝ ՆԱՏՕ - ի անդամ և Միջին Արևելքում իր կարևոր դաշնակիցներից մեկը հանդիսացող Թուրքիայի հետ հարաբերություններ չլարելու համար։ Ի դեպ, շաբաթ օրը Անկարա կատարած այցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նախագահ Օբաման ամենայն հավանականությամբ ապրիլ ամսվա առաջին կեսին կայցելի Թուրքիա։>

Այս խորագրի վերջին նյութերը