Սերժ Սարգսյանի կարծիքով մենք չունենք սահմանամերձ գոտիներից բնակիչների արտահոսք (տեսանյութ)
ԱԺ ընտրությունների ժամանակ մարդիկ պետք է, ամենից բացի, նաև մոտեցումների տարբերությանը ձայն տան։ Ընտրողները պետք է նայեն՝ տեսնեն, թե իրենց շուրջն ինչ խնդիրներ կան, և քաղաքական ուժերից և գործիչներից ով ինչ կարծիք ունի այդ խնդիրների վերաբերյալ։ Օրինակ, տեսեք՝ Սերժ Սարգսյանի կարծիքով մենք չունենք սահմանամերձ գոտիներից բնակիչների արտահոսք, և առհասարակ չի հասկանում՝ «ինչի՞ պետք է խոսել այս խնդրի մասին նախընտրական շրջանում»։
Այս մոտեցումը ցույց է տալիս Սարգսյանի վերաբերմունքն առհասարակ մեր պետությունում առկա խնդիրների հանդեպ․ նա չի կարծում, որ դրանց մասին նախընտրական շրջանում պետք է խոսել։
Սրա կողքին կա նաև, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքը սահմանամերձ գյուղերի բնակիչների և հատկապես երիտասարդների մասով։ Ըստ Օհանյանի՝ երիտասարդներին ամեն գնով պետք է պահել իրենց տանը, իրենց հողում, իրենց հայրենիքում։
Կարծում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում ևս 5 տարի մնա մի մարդ, ով անգամ այդ երկրի խնդիրները չի գիտակցում, էլ ուր մնաց՝ լուծի։ Դրա համար, ում ուզում եք՝ քվեարկեք ընտրությունների ժամանակ, միայն ՀՀԿ-ին չքվեարկեք։ Ձայն տալով ՀՀԿ-ին՝ դուք նպաստում եք սահմանամերձ գյուղերի դատարկմանը և մեր՝ է՛լ ավելի շատ թուլացմանը։

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից